Իտալիան 1,6 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր կկնքի SpaceX-ի հետ

1 Min Read

Իտալիան 1,6 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր կկնքի SpaceX-ի հետ հեռահաղորդակցության անվտանգության ոլորտում:

Իտալիայի կառավարությունը և SpaceX-ը նախատեսում են հինգ տարվա պայմանագիր կնքել հեռահաղորդակցության անվտանգության ապահովման համար։ Գործարքը գնահատվում է 1,6 միլիարդ դոլար :

Նախագիծն արդեն հավանության է արժանացել հետախուզական ծառայությունների, ինչպես նաև Իտալիայի պաշտպանության նախարարության կողմից։

Գործարքը ներառում է նաև միջերկրածովյան տարածաշրջանում զինվորականներին հեռահաղորդակցության ծառայությունների տրամադրում և Իտալիայում արբանյակային կապի տեղակայում՝ արտակարգ իրավիճակներում օգտագործելու համար,   ինչպիսիք են ահաբեկչական հարձակումները կամ բնական աղետները:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով