Հաջողությունը նման է սանդուխքի՝ անհնար է բարձրանալ առանց ձեռքերը գրպանից հանելու․ Բիզնես ասույթներ

1 Min Read

Միշտ հիշեք, որ փողն ամենակարևորը չէ, սակայն նման անհեթեթություն ասելուց առաջ համոզվեք, որ բավականաչափ գումար ունեք:

Իրլ Ուիլսոն

Ոչ մի մեծ նվաճում երբեք չի իրականացել առանց վտանգների:

Նիկոլո Մաքիավելի 

Հաջողության գաղտնիքը կայանում է նրանում, որ հաջողության գաղտնիք գոյություն չունի:

Էլբերտ Հաբարդ

Փողին պետք է հրապուրես, ոչ թե հետապնդես:

Ջիմ Ռոն

Հաջողությունը չի երջանկացնում, այդ երջանկությունն է, որ հաջողություն է բերում:

Ալբերտ Շվեյցեր

Երբ չգիտես, թե ուր ես գնում, ոչ մի ճանապարհով էլ տեղ չես հասնի:

Հենրի Քիսինջեր

Հաջողելու համար ինքդ քեզ պետք է չորս հարց տաս՝ ինչու՞, ինչու՞ ոչ, ինչու՞ ոչ ես, ինչու՞ ոչ հիմա:

Ջիմի Դին

Հաջողությունը նման է սանդուխքի՝ անհնար է բարձրանալ առանց ձեռքերը գրպանից հանելու:

Զիգ Զիգլեր

Երբ ամեն ինչ քո դեմ է, հիշիր, որ ինքնաթիռը երկինք է բարձրանում միայն օդի դիմադրության շնորհիվ:

Հենրի Ֆորդ

Հաջողությունը միայն հետևանք է, այն ոչ մի դեպքում չպետք է լինի նպատակ:

Գյուստավ Ֆլոբեր

Կիսվեք այս հոդվածով