Ինչպիսի՞նն էր անշարժ գույքի շուկան 2024 թվականին

1 Min Read

«Թե՛ Երևանում, թե մարզերում ունենք տոկոսային աճեր, Երևանում շուրջ 12%-ից մի քիչ ավել, և մարզերում մոտ էր 13%-ին, մի փոքր պակաս։ Բոլոր մարզերում տարեկան կտրվածքով ունեցել ենք ևս աճեր, համապատասխանաբար Արագածոտնում մոտ 10%, Արարատում 7%, Արմավիրում տենդենցը մի փոքր աճ է գրանցել 0,3%, Գեղարքունիքում 15% (08:43) Լոռու մարզում 14%, Կոտայքում 5%, Շիրակում 11%, Սյունիքում, Վայոց Ձորում, Տավուշում կրկին աճեր ունենք»,— այսօր՝ հունվարի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը:

Անշարժ գույքի շուկայում 2024 թվականը ևս առանձնացրել իր ակտիվությամբ, գործարքների քանակով, այդ քանակը եղել է 247 926, որից Երևան քաղաքում գործարքների քանակը կազմել է 68946 և մարզերում 178980:

Ինչ վերաբերում է գներին, Թովմասյանն ասաց, որ այստեղ ևս աճ է գրանցվել, սակայն թվերը կկարողանա ներկայացնել ամսվա վերջին:

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով