Փոփոխություն` ԼՂ բնակարանային պետական աջակցության ծրագրից օգտվելու համար

1 Min Read

Արցախից բռնի տեղահանված այն ընտանիքները, որտեղ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո երեխա է ծնվել, կարող են նորից դիմել ԼՂ բնակարանային պետական աջակցության ծրագրից օգտվելու համար։ Այս մասին իրազեկում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` մասնավորապես նշելով.

«ԼՂ հարգելի՛ հայրենակիցներ, այն ընտանիքները, որտեղ կան 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ծնված երեխաներ, կարող են կրկին դիմել ԼՂ բնակարանային պետական աջակցության ծրագրից օգտվելու համար։ ՀՀ-ում ծնված երեխաների նույնականացման հետ կապված բարեփոխումներն իրականացված են»։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով