Բրիտանական Financial Times (FT) թերթի սյունակագիր Գիդեոն Ռահմանը հայտնում է, որ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո, ԱՄՆ-ի մեկուսացման մոտեցման դեպքում, եվրոպական անդամ երկրները ՀՆԱ-ի 4,5%-ը պետք է ծախսեն պաշտպանության վրա։
Նրա խոսքով, եթե ԱՄՆ-ը հավատարիմ մնա ՆԱՏՕ-ին, ապա եվրոպական երկրների պաշտպանական ծախսերը պետք է հասնեն ՀՆԱ-ի 3%-ին՝ ներկայիս 2%-ից՝ պայմանավորված ՌԴ Զինված ուժերի հզորացմամբ։ Հոդվածագիրը նշել է, որ նույնիսկ այս նպատակը դժվար կլինի պետությունների մեծ մասի համար:
Ներկայումս Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա ծախսում է ՀՆԱ-ի մոտ 2,3%-ը: Ռահմանը մատնանշում է, որ Եվրոպայի մյուս խոշորագույն երկրները՝ Գերմանիան և Ֆրանսիան, անցյալ տարի դժվարացել են ՀՆԱ-ի 2%-ը հատկացնել ռազմական կարիքներին:
Հոդվածագիրը պնդմամբ` Լոնդոնի և Փարիզի համար խնդրահարույց կլինի կտրուկ ավելացնել պաշտպանական ծախսերը՝ ՀՆԱ-ի 100%-ը գերազանցող պետական պարտքի բարձր մակարդակի պատճառով։
Ռահմանն ընդգծել է, որ Քրիստոնեա-դեմոկրատական միության (CDU) առաջնորդ, Գերմանիայի կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը, ով համարվում է գալիք խորհրդարանական ընտրությունների ֆավորիտը, «լրջորեն է վերաբերվում Ռուսաստանի սպառնալիքին» և Բեռլինը «կարող է պատմական անցում կատարել» ռազմական կարիքների համար ծախսերի ավելացմանը։
Ըստ հոդվածագրի՝ նման քայլը կբերի Եվրոպայում անվտանգության բարձրացման։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում