Որո՞նք են կրթական ոլորտի գլոբալ հիմնախնդիրները՝ ըստ հարցումների. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Աշխարհում հսկայական փոփոխություններ են նկատվում կրթական համակարգում։ Չնայած այս փոփոխություններին, որոնց հիմքում տեխնոլոգիական տեղաշարժերն ու գաղափարական մոտեցումներն են, կրթական համակարգում նկատվում են ճեղքեր, որոնք կարող են հանգեցնել անդառնալի բացասական հետևանքների, եթե տվյալ երկրներում չիրականացվեն պատշաճ վերանայումներ։ 

Հայաստանը ևս անմասն չէ։ Մեզ մոտ չի ցուցաբերվում բավականին ճկունություն։ Մասնավորապես, առանց հաշվի առնելու ներհայաստանյան առանձնահատկությունները, արտաքին ֆինանսավորմամբ փոփոխություններ են իրականացվում կրթական ծրագրերում։ Նոր չափրորշիչներ, գնահատման նոր մեթոդներ, նոր դասագրքեր…Խնդիրներ կան նաև դասապրոցեսի կազմակերպման մասով։


Կենտրոնական բանկը նախաձեռնել է գնաճի թիրախը իջեցնել մինչև 3%․ ԿԲ նախագահ


Հայաստանում կրթական համակարգի զարգացման համար կան այլ խոչընդոտներ, որոնք մեծամասամբ նկատելի են նաև տարբեր երկրներում: Որո՞նք են դրանք.

Տարբեր երկրներում 2024թ․ հունիսի 21-ից հուլիսի 5-ը ընկած ժամանակահատվածում 18-75 տարեկանների շրջանում հարցված ավելի քան 1,000 մարդկանց 59%-ը նշել է կրթության հասանելիության մասով առկա խնդիրները։ Այս առումով բացարձակ անընդունելի է Ռուսաստանում միգրանտների երեխաների համար կրթության ապահովումը պայմանավորել ռուսերեն լեզվի իմացությամբ։ Այս սկզբունքը ոչ միայն հակահումանիստական է, այլ նաև ժամանակի ընթացքում լրջագույն խնիրներ է ստեղծելու ՌԴ-ում՝ հանգեցնելով մարդկային կապիտալի զարգացման հետընթացի։

Կրթական համակարգի մյուս խնդրին անդրադարձել է հարցվածների 51%-ը։ Վերջիններս նշել են հնացած ուսումնական պլանների մասին։ Իրականում սա լրջագույն խնդիր է, որի դեպքում պետք է հաշվի առնել թե՛ ներազգային առանձնահատկությունները, թե՛ ժամանակակից աշխարհի զարգացման միտումները։

Հարցվածների 48%-ը նշել էր սովորողների խտության խնդիրը դասարաններում։ Հարցվածները անդրադարձել են նաև այնպիսի խնդիրներին, ինչպիսիք են անբավարար ենթակառուցվածքները, ֆինանսավորումը, անվտանգությունը և արհեստական բանականությունը։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով