Փաշինյանը հրապարակել է Հռոմում իրենց համար վարձակալած սենյակի կադրերը և նշել, թե նրանց կացության համար պետբյուջեից որքան գումար է ծախսվել

1 Min Read

Իմացա, որ աղմուկ է բարձրացել, թե Վատիկան կատարած այցի ժամանակ անհավանական ծախսեր են արվել մեր կեցության վրա․ պետբյուջեից ծախսվել է 787 հազար դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իմացա, որ աղմուկ է բարձրացել, թե Վատիկան կատարած այցի ժամանակ անհավանական ծախսեր են արվել մեր կեցության վրա։ Տեղադրում եմ Հռոմի` մեզ համար վարձված սենյակի տեսանյութը:

Ես նույն օրը վերադարձել եմ, Աննան մնացել է այս սենյակում, որովհետեւ միջպետական հրավերով պիտի այլ միջոցառման մասնակցեր։ Պետբյուջեից ծախսվել է 787 հազար դրամ»,-գրել է նա։

Շուրջ մեկ ամիս  Հայաստանի կառավարությունը հրաժարվում է տրամադրել, թե որքան գումար է ծախսվել պեբյուջեից Հայաստանի վարչապետի Աննա Հակոբյանի Իտալիա այցի համար, որտեղ նա գտնվել է Ուկրաինայի նախագահի տիկնոջ հրավերով և մասնակցել է Ուկրաինայի պատերազմի հազար օրվան նվիրված միջոցառումներին։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով