Nissan-ը հեռացավ Ռուսաստանից՝ կորցնելով մոտ $ 700 մլն

1 Min Read

Nissan Motor Co Ltd-ն իր բիզնեսը Ռուսաստանում կփոխանցի պետական ​​ընկերությանը` 1 եվրոյով (0,97 դոլար)։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել են ընկերությունից, նշելով, որ լքելով երկիրը արտադրությունը դադարեցնելուց ամիսներ անց՝ կրել են մոտ 687 միլիոն դոլարի վնաս։ Հաղորդում է Reuters-ը։

Ճապոնական ավտոարտադրողն իր Nissan Manufacturing Russia LLC-ի բաժնետոմսերը փոխանցում է՝ Ռուսաստանի Դաշնության պետական գիտական կենտրոնի «Կենտրոնական հետազոտական ավտոմոբիլային և ավտոմոտորային ինստիտուտ» դաշնային պետական միավորված ձեռնարկությանը, ասվում է հաղորդագրությունում։ ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությունից նշել են, որ գործարքը Nissan-ին իրավունք կտա վեց տարվա ընթացքում հետ գնել բիզնեսը։

Nissan-ը հայտնել է, որ ակնկալում է մոտ 100 միլիարդ իենի (687 միլիոն դոլար) արտակարգ կորուստ, սակայն պահպանել է իր շահույթի կանխատեսումը մարտին ավարտվող ֆինանսական տարվա համար:

Renault-ը, որին պատկանում է Nissan43 %-ը, հաշվարկել է, որ իր ճապոնացի գործընկերոջ որոշումը 2022 թվականի երկրորդ կիսամյակում 331 միլիոն եվրոյով կնվազեցնի իր մաքուր եկամուտը:

Share This Article