Տարվա ամենակոնֆլիկտային ու թանկարժեք գնումները

1 Min Read

2024 թվականին կային մի քանի պատմություններ վաճառքների, գնումների և կոնֆլիկտների մասին՝ կապված գերթանկարժեք անշարժ գույքի հետ։

Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնը գնել է 309 սենյականոց շքեղ ծովափնյա հյուրանոց Փալմ Բիչից հարավ՝ ավելի քան 300 միլիոն դոլար արժողությամբ հյուրանոցը նախկինում գործում էր Ritz-Carlton անվան տակ:

Դարվին Դիսոնը 108 միլիոն դոլարով վաճառքի է հանել Վերսալի նման մի կալվածք։ Առանձնատունը կոչվում է «Sand Castle», այն բարձրանում է Կալիֆորնիայի Խաղաղ օվկիանոսի վերևում գտնվող ժայռերի վրա: Առանձնատան ինտերիերը ստեղծվել է հարուստ դասականի ոճով՝ խճանկարներով և մաքուր ոսկե դետալներով, ունի 10 ննջասենյակ, ֆիթնես կենտրոն։

Լոս Անջելեսի մեկ այլ հսկայական առանձնատան շուրջ, որը գնահատվում է 150–200 միլիոն դոլար, սկանդալ է բռնկվում, քանի որ Թոնի Պրիցկերը և նրա նախկին կինը՝ Ջեյնը փորձում են բաժանել այն։

Գույքն ունի ավելի քան 4600 քառ. մ կա 60 մեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղ, բոուլինգ, սպա, մարզասրահ՝ հանդերձարաններով և անսահման լողավազան։ Թոնի Պրիցկերը հույս ունի վաճառել գույքը ամուսնալուծության գործընթացից հետո:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով