Թվեր, փաստեր և ֆինանսներ, ամփոփում ենք շաբաթը Banksnews.am-ի հետ
2025–ից աղբի համար կվճարենք ոչ թե տան անդամների թվով, այլ բնակմակերեսի: Օրինակ, եթե 53 քմ բնակարանում ապրում է 1 մարդ, ապա նոր տարում 200-ի փոխարեն նա ստիպված կլինի վճարել 676 դրամ։
Թանկացումների ֆոնին՝ Երևանի քաղաքապետն է խոստանում փոխհատուցել իր Լոս Անջելեսի տոմսերի գումարը:Ավինյանը չի իմացել, որ դեպի ԱՄՆ իր աշխատանքային ուղևորությունն արժեցել է 7 մլն 650 հզր դրամ։
Գանք տնտեսությանը: Վիճակագրական կոմիտեից փաստում են՝ 2024 թ. նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 27․4 %-ով. արտահանումը նվազել է 35 %-ով, ներմուծումը՝ 21․4 %-ով:
Իսկ ՊԵԿ -ից հիշեցնում են՝ թեպետ 2025 թ․ հունվարի 1-ից հետո եկամտային հարկի վերադարձը չի գործի Երևանի տարածքում, բայց դրանից կշարունակեն օգտվել բոլոր նրանք, ովքեր բնակարան ձեռք կբերեն մինչև 2022 թվականը շինթույլտվություն ստացած շենքերում:
2024 հունվար֊-սեպտեմբերին ՀՀ այցելող զբոսաշրջիկների թիվը նվազել է 6․2%-ով՝ կազմելով 1․7 մլն մարդ։ Նկատվել է նաև ՀՀ-ից մեկնած զբոսաշրջիկների աճ շուրջ 10%-ով՝ կազմելով 1.3 մլն մարդ։
Եվ վերջում, Երևանի մետրոպոլիտենից հայտնում են, որ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին մետրոն կաշխատի հատուկ ռեժիմով: Դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենի աշխատանքը կսկսվի ժամը 07:00-ից և կշարունակվի մինչև հունվարի 1-ի ժամը 02:00:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում