Louis Vuitton Moët Hennessy (LVMH) կայսրության սեփականատերը հայտնվել է լրտեսական սկանդալի կենտրոնում

1 Min Read

2024 թվականը հաջող չէր Louis Vuitton Moët Hennessy (LVMH) շքեղ կայսրության սեփականատեր Բեռնար Առնոն ներքաշվել է լրտեսական սկանդալի մեջ։

Հետաքննությունը սկսվել է մի քանի տարի առաջ, սակայն այս աշնանը մեծ թափ է ստացել: Ֆրանսիական ներքին հետախուզության նախկին ղեկավար Բեռնար Սկուարչինին ներկայացել է Փարիզի դատարան. նա մեղադրվում է պաշտոնական ռեսուրսները անձնական նպատակներով օգտագործելու մեջ, այդ թվում՝ լրտեսություն LVMH-ի ղեկավարի անունից։

Քննիչները ասում են, որ հետախուզության աշխատակիցները ներգրավված են եղել 2008 թվականին Արնոյին շանտաժի ենթարկող հանցագործի որոնումներում: Մյուս մեղադրանքները վերաբերում են լրագրող Ֆրանսուա Ռաֆինին լրտեսելուն, ով նկարահանել է Արնոյի մասին Merci Patron (Շեֆի շնորհիվ) երգիծական վավերագրական ֆիլմը:

Ռաֆֆինը հայց է ներկայացրել 2019 թվականին՝ նա պնդել է, որ LVMH-ն հետախուզական պայմանագիր է կնքել՝ ֆիլմի նկարահանումների ժամանակ իրեն լրտեսելու համար։

Նոյեմբերի 28-ին Առնոն ցուցմունք տվեց դատարանում և ասաց, որ ոչինչ չգիտի ենթադրյալ անօրինական հսկողության մասին:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով