NBC News-ը գրում է, որ Դոնալդ Թրամփը երկրի Գերագույն դատարանին է դիմել խնդրելով կասեցնել օրենքը, ըստ որի հունվարի 19-ից պետք է արգելվի TikTok տեսահարթակը ԱՄՆ-ում, եթե հավելվածը չվաճառվի նրա չինական մայր ընկերության կողմից։
Օրենքը պահանջում է, որ TikTok-ի չինացի սեփականատերը՝ ByteDance-ը, հարթակը վաճառի ամերիկյան ընկերությանը, հակառակ դեպքում կբախվի արգելքի:
Դեկտեմբերին դատարանը որոշել է քննել գործը և արագացնել փաստարկների ժամանակացույցը: Սակայն դատարանը չի բավարարել TikTok-ի խնդրանքը՝ դադարեցնելու արգելքի կիրարկումը՝ բանավոր փաստարկներից հետո ընդամենը ինը օր թողնելով կարծիք հայտնելու կամ օրենքը անորոշ ժամկետով արգելափակելու համար:
Դատարանը պետք է գործով փաստարկները լսի հունվարի 10-ին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում