«Փաստ» օրաթերթը գրում է, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանի ԱՄՆ գործուղման ավիատոմսի գնի հետ կապված աղմուկից հետո աշխատանքից ազատվել է քաղաքապետարանի մեկ աշխատակից։
Թերթը մասնավորապես գրում է․
«Մեր ունեցած տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանի գնումների վարչության բաժինների պետերից մեկն ազատվել է աշխատանքից: Թերթի աղբյուրների փոխանցմամբ, այս պաշտոնանկությունը կապված է քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ ԱՄՆ գործուղման ավիատոմսի գնի հետ:Մենք տեղեկություններ ունենք նաև, որ սա միակ պաշտոնանկությունը չէ. «տոմսային» գործընթացի հետ կապված քաղաքապետարանում նոր «գլուխներ են թռչելու»: Տեղեկությունը ճշտելու համար մենք դիմեցինք Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանին, որը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում