Ըստ արևելյան հորոսկոպի՝ 2025թ.-ը Օձի տարի է: Աշխարհի տարբեր անկյուններում օձի տարիները հագեցած են եղել տնտեսական իրադարձություններով, որոնք որոշ դեպքերում ունեցել են շրջադարձային նշանակություն համաշխարհային տնտեսության պատմության տեսանկյունից։ Հետևաբար, դիտարկենք տնտեսական առանցքային իրադարձությունները համաշխարհային տնտեսություններում օձի տարիներին 1929թ․-ից ի վեր․
1929թ․ սկսվեց Մեծ ճգնաժամը ԱՄՆ-ում։ Վերջինս հսկայական ազդեցություն ունեցավ ԱՄՆ տնտեսության, այդ թվում նաև համաշխարհային տնտեսության վրա։ Ամերիկացիները տարիներ շարունակ իրենց մաշկի վրա էին զգում սկսված ճգնաժամը՝ կորցնելով իրենց աշխատատեղերը և երազելով բնականոն հանգիստ կյանքի մասին։
1941թ․՝ Երկրորդ աշխարհամարտի սկզբին, աշխարհի տնտեսություններն անցում էին կատարում ռազմական տնտեսությունների։ Այս անցման արդյունքում արձանագրվում է տնտեսության աննախադեպ վերելք Սովետական Միությունում, որը տնտեսական պատմության մեջ անվանում են Սովետական Միության տնտեսական հրաշք։
Հաջորդ օձի տարում՝ 1953թ․, ԱՄՆ-ն հայտնվեց ռեցեսիայում, որի զարգացումը պայմանավորված էր 1951թ․ երկրում հաստատված բարձր գնաճային շրջանով, ինչպես նաև զգալի միջոցներ էին հատկացվում երկրի պաշտպանությանը, իսկ Դաշնային պահուստը վարում էր զսպող դրամավարկային քաղաքականություն։
1965թ․ արձանագրվում է Ճապոնիայի տնտեսության հրաշքը։ Երկրորդ աշխարհամարտում արձանագրված պարտությունից հետո ճապոնական ավերված տնտեսությունը սկսեց արագ տեմպերով վերականգնվել։ 1977թ․ ԱՄՆ-ում ընդունվեց տնտեսական խթանման օրենքը, որի նպատակն էր հաղթահարել Երկրորդ աշխարհամարտից հետո երկրում հաստատված ռեցեսիան։ Օրենքը ենթադրում էր պահանջարկի խթանում՝ հարկերի նվազեցմամբ և նոր աշխատատեղերի ստեղծմամբ։ Տնտեսական քաղաքականության այս տարբերակը, որը հեղինակ Ջոն Քեյնսի անունով կոչվել է Քեյնսի տեսություն կամ Քեյնսականությւոն, մինչև հիմա էլ ուսումնասիրվում է տնտեսագետների կողմից և նույնիսկ մոդիֆիկացվում է։
1989թ․ աշխարհը թևակոխեց իր պատմության ամենակարևոր փուլերից մեկը։ Եվրոպայում սկսվել էր կոմունիստական ռեժիմների անկումը, որի արդյունքում Արևելյան Եվրոպայում սկսվեցին անցումները պլանային տնտեսություններից շուկայական տնտեսություններին։ Այս գործընթացները հանգիստ չէին ընթանում, սակայն դարակազմիկ նշանակություն ունեցան համաշխարհային տնտեսությունում։
Նոր համաշխարհային տնտեսության ձևավորման ընթացքում 2001թ․ տեղի ունեցավ զգալի անկում ԱՄՆ տնտեսությունում, որը պայմանավորված էր սեպտեմբերի 11-ի ահաբեկչությամբ։ Վերջինս ևս շրջադարձային եղավ համաշխարհային տնտեսության համար։ 2013թ․ համաշխարհային տնտեսությունը սկսել էր շնչել 2008-2012թթ դիտված գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո։ Տարբեր երկրներ տնտեսական տարբեր քաղաքականություններ էին վարում։ Մասնավորապես, Ռուսաստանում սկսվեց իսկական որս բանկային համակարգի վրա։ Ռուսաստանի Կենտրոնական բանկը սկսեց մասսայաբար զրկել բանկերին լիցենզիաներից։
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
Ինչևէ, 2025թ․, ըստ տարբեր վերլուծաբանների, համաշխարհային տնտեսության համար շրջադարձային տարի է լինելու, իսկ թե որքանով այդ փոփոխությունները դրական կամ բացասական կլինեն, մեծապես կախված է աշխարհի առաջատար տնտեսություններից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում