Ձմռան ամիսներին արձանագրված հանցագործությունների թվաքանակն աճել է երկնիշ թվով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների հիման վրա ուսումնասիրենք Հայաստանում հանցագործների վարքագիծը ձմռան երեք ամիսներին։ 

 Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2023թ․ դեկտեմբերին, 2024թ․ հունվարին և փետրվարին միասին հանցագործությունների թվաքանակը կազմել է 11,490 միավոր։ Վերջինս 2022թ․ դեկտեմբերին, 2023թ․ հունվարին և փետրվարին արձանագրված հանցագործությունների թվաքանակի համեմատ աճել է 11%-ով։

2023թ․ դեկտեմբեր, 2024թ․ հունվար և փետրվար ամիսներին հանցագործությունների առավելագույն թվաքանակն առկա է եղել դեկտեմբերին՝ 5,614 միավոր, իսկ նվազագույնը հունվարին՝ 2,550 միավոր։

2024թ․ հունվարին արձանագրված հանցագործությունների թվաքանակում 37% մասնաբաժին ունեն հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները։

Երկրորդ տեղում են մարդու անձի դեմ ուղղված հանցագործությունները, որոնց մասնաբաժինը կազմում է 27%։

Երրորդ տեղում են հայտնվել սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, որոնց մասնաբաժինը կազմել է 25%։

2024թ․ հունվարին 2023թ․ հունվարի համեմատ հանցագործությունների թվաքանակի ամենամեծ աճը՝ 91%, արձանագրվել է հաշվետու ժամանակահատվածում գրանցված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մասով` կազմելով 82 միավոր։

2024թ․ հունվարին 2023թ․ հունվարի համեմատ 26%-ով աճել են  հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները՝ կազմելով 940 միավոր։

2024թ․ հունվարին 2023թ․ հունվարի համեմատ հանցագործությունների թվաքանակի ամենամեծ անկումը՝53%-ով, արձանագրվել է այլ հանցագործությունների մասով։


Ամիօ բանկի հայտարարած մրցույթը շարունակվում է Մրցանակը՝ շքեղ weekend Աբու Դաբիում


Ամփոփելով` փաստենք, որ իրականացված վերլուծությունը ցույց է տալիս, որ հանցագործները բավականին ակտիվ են ձմռան ամիսներին։ Հետևաբար, թե՛ հանրության զգուշավորությունը և թե՛ իրավապահ մարմինների հետևողական աշխատանքը, որի համար պետական բյուջեից միջոցներ են հատկացվում, շատ կարևոր են տոնական օրերին իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար։

Կիսվեք այս հոդվածով