ԱՄՆ իշխանություններն ավելի քան 9 մլն դոլար են ծախսել «խելացի զուգարանների» և այլ զարմանալի փորձարկումների վրա

1 Min Read

 Իլոն Մասկի Starlink համակարգը կարող է հայտնվել Հայաստանում։ Հիշեցնենք, որ Իլոն Մասկը նոր կառավարությունում պատասխանատու է լինելու ծախսերի արդյունավետությանը վերաբերող հարցերի համար։ Օրինակ, միլիարդատեր Իլոն Մասկը զբաղվելու է ԱՄՆ բյուջեի վրա ավելորդ ծանրաբեռնվածություն առաջացնող օրենքների և հոդվածների վերանայմամբ։

Իլոն Մասկն արդեն իսկ հանրության ուշադրությանն է ներկայացրել մի քանի իրողություն։ 


Ամանորյա հոգատարություն սահմանամերձ գյուղերին. ԱրարատԲանկի նվերները՝ 400 երեխայի


Այսպես, պարզվում է՝ ԱՄՆ իշխանությունները մոտ $2 մլն են ծախսել շների համար նախատեսված կոկաինի վրա: Թմրանյութը շներին ներարկել են փորձի շրջանակներում՝ օրգանիզմի վրա դրա ազդեցությունն ուսումնասիրելու համար։ 

Իշխանությունների այլ կողմնակի ծախսերի թվում է մոտ $7 մլն հատկացումը «խելացի զուգարանների» ուսումնասիրության համար, որը հսկայական տեղեկատվություն է տալիս մարդու առողջության վերաբերյալ:

ԱՄՆ հարկտուների հաշվին մոտ $5 մլն է  ծախսվել ինֆլյուենսերներին հովանավորելու համար, $1,5 մլն`  կատուների օգնությամբ ինչ-որ հիվանդություններ ուսումնասիրելու համար, ինչպես նաև $420 հզր՝ հետազոտության համար, որը փորձել է պարզել, թե արդյոք միայնակ առնետներն ավելի հաճախ են կոկաին փնտրում, քան զույգ ունեցողները։ 

ԱՄՆ իշխանությունները նաև ծախսել են $7 մլն կախարդանքի և մոգության ուսումնասիրությունների վրա։

https://www.gazeta.ru/social/news/2024/12/20/24677480.shtml?ysclid=m57onmekx0602200962

Կիսվեք այս հոդվածով