Եթե ընկերությունը, Ռուսաստանի Դաշնությունում մասնակի մոբիլիզացիայի պատճառով, ժամանակին չկատարի պետական պայմանագիրը, դրա պայմանները կարող են փոխվել առանց տույժի, ձեռնարկատերը նույնպես չի ներառվի անբարեխիղճ մատակարարների ռեգիստրում: Գրում է РИА Новости-ն։
Այս մասին կառավարությունում կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ աշխատանքի նախարարության ղեկավարի տեղակալ Օլգա Բատալինան։
Ըստ նրա՝ եթե մատակարարը, ձեռնարկությունը, կազմակերպությունը մոբիլիզացիայի պատճառով չի կարող ապահովել պետական պայմանագրի որակյալ, ժամանակին կատարումը, նման պայմանագրի պայմանները կարող են փոխվել կողմերի համաձայնությամբ։
Նա հավելել է, որ մոտեցումը փոխելու կանոնը կազդի բոլոր պետական պայմանագրերի վրա, որոնք կկնքվեն մինչև 2023 թվականի վերջը։ Ռուսաստանում սեպտեմբերի 21-ից նախագահի հրամանագրով մասնակի մոբիլիզացիա է հայտարարվել։
Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ դա անհրաժեշտ է 1000 կիլոմետրանոց շփման գիծը և Ուկրաինայի ազատագրված տարածքները վերահսկելու համար։ Զորակոչի կենթարկվի 300 հազար մարդ, ինչը կազմում է Ռուսաստանի Դաշնության ընդհանուր մոբիլիզացիոն ռեսուրսի 1%-ը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում