Սիգի ապօրինի որսի կանխարգելման ընթացքում որքա՞ն ձուկ է առգրավվել. ԲԸՏՄ

1 Min Read

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Ոստիկանության և Էկոպարեկային ծառայության աշխատակիցները սիգի ձվադրման ժամանակաշրջանով պայմանավորված որսի և վաճառքի արգելքի ընթացքում դեկտեմբերի 9-26-ի խստացված շուրջօրյա միջոցառումների ժամանակ մայրաքաղաքի ու ՀՀ մարզերի շուկաներում և բացօթյա վաճառակետերում, մայրուղիներում, Սևանա լճի ջրային ավազանում ու ափամերձ տարածքներում հայտնաբերել և առգրավել են՝

  • 32 լողամիջոց
  • 695 կգ ձուկ
  • 1 ապօրինի վաճառք
  • 3 ապօրինի տեղափոխում
  • 6 ձկնագողություն:
Լճից դուրս են բերվել՝
  • 879 ձկնորսական ցանց
  • 119 խեցգետնորսիչ:
Շրջակա միջավայրին պատճառված վնասի չափը՝ 3.473.830 դրամ է։
Հարուցվել է 3 վարչական և 7 քրեական վարույթ։
Առգրավված ձկները համապատասխան փորձաքննությունից հետո հանձնվել են հատուկ խնամքի կարիք ունեցող անձանց կենտրոններ։ Ոչ պիտանի ձկնաքանակը ոչնչացվել է՝ սահմանված կարգի համաձայն։
ԲԸՏՄ-ից տեղեկացնում են, որ շուրջօրյա խստացված վերահսկողություն կիրականացվի նաև տոնական օրերին։
Կիսվեք այս հոդվածով