Պետական գանձապետական պարտատոմսերի եկամտաբերությունը նվազում է. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Հանրությունն ականատես է մի իրավիճակի, երբ անընդհատ իշխանությունները փորձում են արդարանալ մարդկանց «գրպանները մտնելու» համար։ Ավելին, իշխանությունները փորձում են համոզել, որ հարկային ներկայիս կոշտ քաղաքականությունն այլընտրանք չունի։ Սակայն ղեկավարությունը պետք է գիտակցի, որ կարճաժամկետ օգուտները միշտ չէ, որ ցանկալի արդյունքներ են արձանագրում երկարաժամկետում։

Ամեն դեպքում իշխանությունները չեն կարողանում համոզիչ փաստարկներ բերել, որ ներկայիս հարկային կոշտ վարչարարությունն այլընտրանք չունի։ Այս տրամադրություններով հայ ժողովուրդը դիմավորեց 2025թ․։ Ճիշտ է, արձանագրվել է արտաքին պարտքի ծավալների մի փոքր անկում, սակայն 2024թ․ սեմպետեմբերի վերջին 2023թ․ դեկտեմբերի վերջի համեմատ 11% աճ է արձանագրել պետական ներքին պարտքը՝ կազմելով $2․4 մլրդ։ 

Ներիքն պետական պարտքի ծավալների 91%-ը պատկանում է ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերին։

2024թ․ սեպտեմբերի վերջի դրությամբ շրջանառության մեջ գտնվող պետական գանձապետական պարտատոմսերի ընդհանուր ծավալները կազմել են $2․3 մլրդ։

 Պետական գանձապետական պարտատոմսերի գրավչությունը պայմանավորված է պարտատոմսերի եկամտաբերության մակարդակով։

Ցավոք, 2024թ․ հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ամիսների համեմատ դիտվել է պետական պարտատոմսերի եկամտաբերության անկում․

Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2024թ․ հունվար-սեպտեմբերին 2023թ․ հունվար-սեպտեմբերի համեմատ պարտատոմսերի եկամտաբերության անկումը միջինում կազմել է մոտ 13%, որի արդյունքում պարտատոմսերի  եկամտաբերությունը հաստատվել է միջինում 9․9% մակարդակում։

Վերը բերված գծապատկերից նկատում ենք, որ գանձապետական պարտատոմսերի եկամտաբերության ամենակտրուկ անկումը դիտվել է 2024թ․ մարտին 2023թ․ մարտի համեմատ` եկամտաբերության 17%-ով անկում։ Հավելենք, որ 2024թ․ սեպտեմբերին գանձապետական պարտատոմսերի եկամտաբերությունը կազմել է 9․6%, որը  2023թ․ սեպտեմբերի համեմատ նվազել է 8%-ով։

 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով