Ո՞ր երկրներն են առաջատար սննդամթերքի արտահանման ծավալներով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Աշխարհում շարունակվում են արհեստական սննդամթերքին անցման փորձարկումները։ Արդեն կան երկրներ, որտեղ սպառողներին առաջարկում են արհեստական միս, միրգ և բանջարեղեն։

Արհեստական սննդամթերքը պետք է ոչնչով չզիջի ավանդական սննդամթերքին և նույնիսկ կարող է ավելի հագեցված լինել որոշ վիտամիններով։ Այս ամենն իրականացվում է այն պատճառով, որ մարդկության համար մարտահրավեր է դարձել սննդամթերքի պակասուրդը։

Քայլեր են ձեռնարկվում պահպանելու որոշակի հավասարակշռություն սննդամթերքի աճող պահանջարկի և առաջարկի միջև։ Առանց որևէ շոշափելի արդյունավետ քայլերի` սովն անխոչընդոտ կընդլայնի իր սահմանները։

Նկատենք, որ ներկայումս ստեղծված իրավիճակը ևս նպաստում է սովի տարածմանը, քանի որ առկա հակամարտությունները և դրանցով պայմանավորված սահմանափակումները կրճատում են սննդամթերքի արտահանման և ներմուծման հնարավորությունները։


Սննդամթերքի առավելագույն գնաճով թոփ 10 երկրները


2023թ․ դրությամբ աշխարհում արտահանման ծավալները գերազանցում են $2 տրլն-ը։ Սննդամթերքի արտահանման ծավալները 2000-2023թթ ընթացքում աճել են միջինում 7%-ով, որը գերազանցել է արտահանման ծավալների ընդհանուր աճին, ինչը կազմել է 5․8%։

Սննդամթերք արտահանող առաջատար երկրներին կարող ենք ծանոթանալ ստորև բերված գծապատկերում․

Առաջին հորիզոնականում է ԱՄՆ-ն, որը 2023թ․ դրությամբ արտահանել է $168 մլրդ ծավալներով սննդամթերք։

Երկրորդ և երրորդ հորիզոնականում են հայտնվել Բրազիլիան և Նիդերլանդները` համապատասխանաբար $143 մլրդ և $118 մլրդ։

Հինգերորդ հորիզոնականում է հայտնվել Ֆրանսիան` սննդամթերքի արտահանման $85 մլրդ ծավալներով։

Ցուցակը եզրափակում է Բելգիան` սննդամթերքի արտահանման $61 մլրդ ծավալներով։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով