Վրաստանի և Ռուսաստանի միջև առևտրային հարաբերությունները շարունակում են զարգանալ. գրում է Sputnik Грузия-ն` վկայակոչելով վիճակագրությանը:
2024 թվականի հունվար-նոյեմբերին երկրները 2,3 միլիարդ դոլարի առևտուր են արել։ Առևտրաշրջանառության աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 3,4%։
11 ամսվա ընթացքում Վրաստանը Ռուսաստան է արտահանել 633,9 մլն դոլարի ապրանք, իսկ Ռուսաստանից ներմուծվել է 1635,5 մլն դոլարի ապրանք։
Վրաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքների հնգյակում են գինին, ալկոհոլային խմիչքները, հանքային ջրերը և մրգերը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում