BanksNewsBanksNews
Ծանուցում Ցույց տալ ավելին
Վերջին նորությունները
Նոր տեխնոլոգիաներն օգնում են կանխատեսել երկրաշարժերը
Նոր տեխնոլոգիաներն օգնում են կանխատեսել երկրաշարժերը
7 Փետրվարի, 2023
ՀՀ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վարքագիծը․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀՀ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վարքագիծը․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
7 Փետրվարի, 2023
Վարչապետին ներկայացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի 2022թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին ներկայացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի 2022թ. գործունեության հաշվետվությունը
7 Փետրվարի, 2023
2023 թվականի հունվարին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունները
2023 թվականի հունվարին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունները
7 Փետրվարի, 2023
Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում վերականգնվել է առցանց  հերթագրումը
Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում վերականգնվել է առցանց հերթագրումը
7 Փետրվարի, 2023
Aa
  • Լրահոս
    • Միջազգային
    • Պաշտոնական
    • Մամուլ
  • Բիզնես
    • Ֆինանսներ
  • Բանկեր
  • Վերլուծություն
    • Տնտեսություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Վերնագիր: Բանկերի աջակցությունը պատանի երաժիշտ-կատարողներին
Կիսվել
BanksNewsBanksNews
Aa
Որոնում
  • Լրահոս
    • Միջազգային
    • Պաշտոնական
    • Մամուլ
  • Բիզնես
    • Ֆինանսներ
  • Բանկեր
  • Վերլուծություն
    • Տնտեսություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Have an existing account? Sign In
Հետևել
BanksNews > Լուրեր > Բանկեր > Բանկերի աջակցությունը պատանի երաժիշտ-կատարողներին
Բանկեր

Բանկերի աջակցությունը պատանի երաժիշտ-կատարողներին

11 Հոկտեմբերի, 2022
Կիսվել
2 Min Read
Բանկերի աջակցությունը պատանի երաժիշտ-կատարողներին
ԿԻՍՎԵԼ

Հայաստանի բանկերի միության և առևտրային բանկերի աջակցությամբ շուրջ 30 շնորհալի պատանի երաժիշտ-կատարողներ կշարունակեն իրենց մասնագիտական կրթությունը՝ հնարավորություն ունենալով մասնակցել նաև միջազգային տարբեր վարպետաց դասերին ու երաժշտական փառատոններին՝ դրանով իսկ նպաստելով դասական երաժշտության կատարողական արվեստի զարգացմանը և հայ մշակույթի ներուժի համախմբմանը։ Հայտնում են ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Ֆինանսական աջակցությունը ցուցաբերվել է առևտրային բանկերի՝ ի դեմս Հայաստանի բանկերի միության, և «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամ միջև հաստատված համագործակցության շրջանակում։ Ուղիղ համագործակցություն ու աջակցություն է տրամադրվել նաև առանձին բանկերի կողմից։

ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի գնահատմամբ՝ տաղանդավոր երեխաների բացահայտումն ու նրանց ցուցաբերված աջակցությունը պատասխանատու առաքելություն է, որը ստանձնել է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը:

«Տաղանդավոր մարդիկ միշտ աջակցության կարիք ունեն իրենց ճանապարհի մեկնարկին: Այս տեսանկյունից կարևորելով հիմնադրամի առաքելությունը և նպատակ ունենալով աջակցել պատանի երաժիշտներին իրենց կրթության հարցում՝ որոշում կայացվեց հիմնադրամի հետ համագործակցության հաստատման և աջակցություն տրամադրելու վերաբերյալ։ Միանալով և մասնակիցը դառնալով այս առաքելությանը և հավատալով նոր սերնդի տաղանդի ներուժին՝ մենք վստահ ենք, որ մեր տաղանդաշատ ու շնորհալի երաժիշտները շարունակելով գրանցել նոր ձեռքբերումներն ու հաղթանակները՝ տարիներ անց ևս բարձր են պահելու մեր երկրի անունը միջազգային հարթակներում»,-ընդգծել է ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը։

Շնորհակալություն հայտնելով վստահության և համագործակցության պատրաստակամության համար՝ հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը հույս հայտնեց, որ ՀԲՄ-ի և բանկերի օրինակը վարակիչ կդառնա նաև այլ կազմակերպությունների համար:

«Արդեն 3 տարի գործող մեր հիմնադրամի կարևորագույն նպատակ է աջակցել հայկական մշակույթին, մասնավորապես՝ դասական ակադեմիական երաժշտարվեստին։  Այս նպատակին է ծառայում մեր գլխավոր ծրագիրը՝ «Տալենտում»-ը, որի առաքելությունն է բացահայտել, զարգացնել, կրթել և աջակցել տաղանդաշատ երաժիշտներին, ովքեր արդեն տարիներ անց կներկայացնեն հայկական մշակույթն ամբողջ աշխարհում։ Այս տեսանկյունից կարևորում ենք բանկերի հետ մեր համագործակցությունը, որոնք օգնում են մեզ մեր սաների համար կերտել երաժշտության կայուն ապագան»,-նշում է հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը։

Հաստատված երկկողմ համագործակցության շրջանակում առաջիկայում կյանքի կկոչվեն նոր համատեղ ծրագրեր։

You Might Also Like

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը 31.01.2023

Իդրամը՝ «Այբ»-ի մրցույթների գործընկեր

Եռակի լավագույնը. Ամերիաբանկի ԿՍՊ և բարեգործական ծրագրերը

InecoMobile Business. թվային բանկինգի ամենասիրելի հավելվածն արդեն հասանելի է նաև բիզնեսներին

Արտարժույթ փոխարկող լավագույն բանկը Հայաստանում. Ամերիաբանկի նոր մրցանակը

ghandilyan 11 Հոկտեմբերի, 2022
Կիսվեք այս հոդվածով
Facebook Twitter Pinterest LinkedIn Telegram Email Copy Link Print
Թողնել մեկնաբանություն Թողնել մեկնաբանություն

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Գտեք մեզ սոց. ցանցերում

Ad image

Կարդացեք նաև

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը 31.01.2023
ԲանկերՏեսանյութեր

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը 31.01.2023

31 Հունվարի, 2023
Իդրամը՝ «Այբ»-ի մրցույթների գործընկեր
ԲանկերՏեսանյութեր

Իդրամը՝ «Այբ»-ի մրցույթների գործընկեր

17 Հունվարի, 2023
Եռակի լավագույնը. Ամերիաբանկի ԿՍՊ և բարեգործական ծրագրերը
Բանկեր

Եռակի լավագույնը. Ամերիաբանկի ԿՍՊ և բարեգործական ծրագրերը

12 Հունվարի, 2023
InecoMobile Business. թվային բանկինգի ամենասիրելի հավելվածն արդեն հասանելի է նաև բիզնեսներին
Բանկեր

InecoMobile Business. թվային բանկինգի ամենասիրելի հավելվածն արդեն հասանելի է նաև բիզնեսներին

11 Հունվարի, 2023

© BANKSNEWS.am

  • Լրահոս
  • Բիզնես
  • Բանկեր
  • Վերլուծություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Հետևեք մեզ

Բաժանորդագրվեք մեր էջերին և բաց մի թողեք մեր վերջին նորությունները․

Facebook Telegram Youtube

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Մոռացե՞լ եք գաղտնաբառը