Զբոսաշրջությունը համարվում է ՀՀ տնտեսության առանցքային ճյուղերից մեկը, որտեղ ստեղծվող արդյունքին մասնակցում են տարբեր ենթաոլորտներ։ Հետևաբար, երբ խնդիրներ են ծագում այս ոլորտում, կորուստներ են կրումնաև տնտեսության մյուս ճյուղերը։ Վերջերս նկատվում է Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվաքանակի անկում, որը, անշուշտ, ինչ-որ չափով պայմանավորված է նաև աշխարհի տարբեր անկյուններում առկա լարվածությամբ, սակայն ոլորտում կան բազմաթիվ ներքին խնդիրներ, որոնք ուղիղ կապ ունեն իրականացվող քաղաքականության ոչ բավարար արդյունավետության հետ։
2024թ․ հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում ՀՀ այցելած, ՀՀ-ից մեկնած և ներքին զբոսաշրջիկների թվաքանակի փոփոխությունը 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրել է հետևյալ արդյունքները․
Վիճակագրական տվյալները փաստում են, որ ՀՀ այցելող զբոսաշրջիկների թվաքանակը նվազել է 6․2%-ով՝ կազմելով 1․7 մլն մարդ։ Զարմանալի է, սակայն նկատվել է ՀՀ-ից մեկնած /արտագնա/ զբոսաշրջիկների թվաքանակի աճ շուրջ 10%-ով՝ կազմելով 1.3 մլն մարդ։
Ներքին տուրիզմի ոլորտում աշխուժացում է նկատվում. զբոսաշրջիկների թվաքանակն աճել է մոտ 4%-ով՝ կազմելով 2․1 մլն մարդ։ Նշենք, որ ՀՀ այցելած/ներգնա/ զբոսաշրջիկների թվաքանակի զգալի մասը պատկանում է ՌԴ քաղաքացիներին՝ մոտ 36%։ Այնուամենայնիվ, ռուս զբոսաշրջիկների թվաքանակը 2024թ․ հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 31%-ով։
Անկում է նկատվում նաև մյուս առանցքային երկրների զբոսաշրջիկների թվաքանակի մասով։