Անցյած ամիս Ալբանիայում դեռահասի սպանությունը մտավախություն է առաջացրել երիտասարդների վրա սոցիալական մեդիայի ազդեցության վերաբերյալ: Այդ պատճառով երկիրը մեկ տարի ժամկետով արգելք է մտցրել կարճ տեսանյութերով հայտնի հավելվածի վրա: Այս մասին գրում է Reuters-ը։
Արգելքը, որը կրթական հաստատություններում անվտանգության բարելավման համապարփակ ծրագրի մի մասն է, ուժի մեջ կմտնի հաջորդ տարվա սկզբին, ասել է վարչապետ Էդի Ռաման ծնողների և մանկավարժների հետ հանդիպումից հետո:
«Մեկ տարվա ընթացքում մենք ամբողջությամբ կարգելափակենք այս հավելվածը բոլորի համար։ TikTok-ը հասանելի չի լինի Ալբանիայում»,- նշել է Ռաման։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում