«GREGY» անդրջրյա մալուխը Հունաստանին կապահովի 3 ԳԳՎՏ վերականգնվող էներգիայով։ Վերջինս սկիզբ է առնելու Եգիպտոսի հյուսիսից և հանդիսանալու է գազի այլընտրանք։ Մալուխի գործունեության ժամկետը կազմելու է 8 տարի։ Գրում է Hightech-ը։
Մատակարարվող էլեկտրէներգիայի 1/3-ը էլեկտրաէներգիայով կապահովի Հունաստանի ծանր արդյունաբերության ոլորտը, մյուս 1/3-ը կարտահանվի Բուլղարիա և Իտալիա, իսկ մնացած 1/3 կօգտագործվի «կանաչ» ջրածնի արտադրության նպատակով։

«Renewables Copelouzos Group» ընկերության ղեկավար Իոանիս Կարիդասը նշում է, որ Եգիպտոսից եկող «կանաչ» էներգիայի մալուխը կնպաստի ռուսական գազի և օգտակար հանածոների նկատմամբ պահանջարկի է’լ ավելի կրճատմանը։ Բացի այդ, նոր էլեկտրաէներգիան բավականին էժան կլինի, որը էական նշանակություն կունենա հույների և եվրոպացիների համար։ Նկատենք, որ Եգիպտոսում տեղակայված արևային վահանակների դաշտերն այսօր դարձել են վերականգնվող էներգետիկայի խոշոր արտահանման կենտրոններ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Fantastic post, I truly enjoyed reading it. Your writing style is very captivating and your insights are very relevant. Keep up the great work!
Your style is thoughtful and engaging, I’ve thoroughly enjoyed reading it.