Ռուսաստանի ներգրավմամբ վարկային ծրագրերի ծավալները նվազել են երկնիշ թվով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Հայաստանի տնտեսությունն իր վրա է կրում նաև արտաքին պետական պարտքի ազդեցությունը։ Վերջինիս մասշտաբները կախված են այն վարկային բեռից, որը ձևավորվել է արտաքին պետական պարտք ներգրավելու արդյունքում։

Ընդ որում՝ պետական պարտքի մարմանն այս կամ այն կերպ մասնակցում են նաև սովորական քաղաքացիները։


Վատիկանը հայտնվել է ֆինանսական ծանր իրավիճակում


Արձանագրենք, որ 2024թ․ սեպտեմբերի վերջին արտաքին պարտքի ծավալները 2023թ․ դեկտեմբերի վերջի համեմատ նվազել են 3․2%-ով՝ կազմելով $6․3 մլրդ

Այս ծավալների 18%-ը կամ $1․2 մլրդ գոյացել է երկկողմանի վարկային ծրագրերի իրականացման արդյունքում։

Երկկողմանի վարկային ծրագրերի ծավալները 2024թ․ սեպտեմբերի վերջին 2023թ․ դեկտեմբերի վերջի համեմատ կրճատվել է մոտ 6%-ով։

Հետաքրքիր է ուսումնասիրել երկկողմանի վարկային ծրագրերի ծավալների կառուցվածքը 2024թ․ սեպտեմբերի վերջի դրությամբ․

Վիճակագրական տվյալների վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ երկկողմանի վարկային ծրագրերի ծավալների 44%-ը պատկանում է Գերմանիային։ Մոտ 21% մասնաբաժին ունեն Ֆրանսիան և Ռուսաստանը։ Նկատենք, որ Ռուսաստանի ներգրավմամբ վարկային ծրագրերի ծավալները 2024թ․ սեպտեմբերի վերջին 2023թ․ դեկտեմբերի վերջի համեմատ նվազել են մոտ 14%-ով, իսկ Ֆրանսիայի մասով երկկողմանի վարկային ծրագրերի ծավալներն աճել են 0․4%-ով։

Հատկանշական է, որ Ճապոնիայի հետ իրականացվող վարկային ծրագրերի  ծավալները կազմում են մոտ $133 մլն կամ վարկային ծրագրերի ընդհանուր ծավալների մոտ 12%-ը։

Կիսվեք այս հոդվածով