Ինչպիսին են պատկերացնում համաշխարհային տնտեսության ապագան աշխարհի լավատեսներն ու հոռետեսները

2 Min Read

Աշխարհում տեղի ունեցող վայրագությունները բացասաբար են ազդում ոչ միայն տնտեսության ներկայի, այլ նաև ապագա հեռանկարների վրա։ Բանն այն է, որ տնտեսության մասնակիցներն իրենց ապագա վարքագիծը կառուցում են հիմնականում հենվելով  ներկայում կատարվող իրադարձությունների վրա։ Ներկայումս աշխարհը «կայուն քայլերով» գնում է ինքնաոչնչացման, եթե առաջիկա ամիսներին իրավիճակի կտրուկ շրջադարձեր տեղի չունենան։ Այս պայմաններում էլ ձևավորվում են մարդկանց պատկերացումները գալիք 2025թ․ մասին։

30-ից ավելի երկրներում հասարակության տարբեր շերտերին հարցրել են՝ արդյոք համաշխարհային տնտեսությունը կուժեղանա՞, թե կթուլանա 2025թ․-ին։

Մինչ հարցման արդյունքներին առավել մանրամասն անդրադառնալը, նկատենք, որ միջինում հարցվածների 49%-ը գտնում է, որ 2025թ․ 2024թ․ համեմատ համաշխարհային տնտեսությունը թուլանալու է, իսկ 51%-ի կարծիքով՝ ուժեղանալու է։

Հարցումների արդյունքները, ըստ ամենալավատես և ամենահոռետես երկրների, կարող ենք ուսումնասիրել ստորև բերված գծապատկերում․

Ուսումնասիրելով վերը ներկայացված արդյունքները՝ գալիս ենք հետաքրքիր եզրահանգման։ Պարզվում է՝ Հավաքական Արևմուտքը, որտեղ կենտրոնացված է համաշխարհային տնտեսության զգալի մասը, իսկ բնակչության կենսապայմանները մի քանի անգամ ավելի բարենպաստ են, քան աշխարհի մյուս անկյուններում, բավականին բացասական պատկերացումներ ունի 2025թ․ մասին։ Այստեղ երկրների զգալի մասում հանրությունը կարծում է, որ 2025թ․2024թ համեմատ համաշխարհային տնտեսությունը թուլանալու է։ Այդպես են կարծում, օրինակ Ֆրանսիայում հարցվածների 75%-ը, Բելգիայում հարցվածների 73%-ը, Ճապոնիայում հարցվածների 72%-ը։

Հակառակ պատկերն է Հավաքական Արևելքում, որտեղ մարդիկ այդքան էլ բարեկեցիկ կյանքով չեն ապրում։

Գլոբալ Արևելքում համոզված են, որ 2025թ․ 2024թ․ համեմատ համաշխարհային տնտեսությունը բավականին հզորանալու է։ Մասնավորապես, լավատեսության բարձր արդյունքներ են առկա Ինդոնեզիայում, որտեղ հարցվածների 82% համոզված է, որ համաշխարհային տնտեսությունն ավելի մեծ ձեռբերումներ է ունենալու 2025թ․ 2024թ․ համեմատ։

Լավատեսությունը չի լքում նաև չինացիներին, մալայզիացիներին, հնդիկներին, ֆիլիպինցիներին և արևելքի մի շարք այլ ժողովուրդներին։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով