Արմավիրի մարզի Արգավանդ գյուղում գործող արտադրամսում, որը պատկանում է Եփրեմ Ոսկանյանին, խախտումներ են հայտնաբերել սննդամթերքի տեսչական մարմնի ներկայացուցիչները:
Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Չանախ» պանրի արտադրատեսակի նմուշը մանրէաբանական ԱՑԽՄ ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին ։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում