Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող մասնաճյուղը։ Ֆասթ Բանկը՝ թվային լուծումների և առցանց գործիքակազմի հարստացմանը զուգահեռ, շարունակում է իր մասնաճյուղերի արդիականացման և տեխնիկապես վերազինման գործընթացը:

Ֆասթ Բանկի «Ավան» մասնաճյուղի կառավարիչ Վահե Կեսոյանը նշել է․

«Նորարար, ժամանակակից ոճով կահավորված ընդարձակ մասնաճյուղում հաճախորդները 24/7 գրաֆիկով կարող են օգտվել բանկի կողմից առաջարկվող ծառայություններից, կատարել միջազգային փոխանցումներ, օգտվել վարկատեսակներից, ներդնել ավանդ կամ ձեռք բերել պարտատոմսեր, կատարել վճարումներ, տարադրամի փոխարկում և այլն»:

Մասնաճյուղում առկա է հերթի էլեկտրոնային կառավարման համակարգ, հարմարավետ սպասասրահ, ավտոմատ ինքնասպասարկման սարքավորումներ, որոնք թույլ են տալիս իրականացնել կանխիկի մուտքագրում, կատարել վարկերի եւ կոմունալների վճարումներ: Ֆասթ Բանկը` որպես «կանաչ» քաղաքականություն որդեգրած ընկերություն, այս մասնաճյուղում եւս ներդրել է առանց թղթի կիրառման մոտեցումը՝ ստորագրել փաստաթղթերը թվային եղանակով եւ ստանալ ու պահպանել դրանք էլեկտրոնային ձեւաչափով:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:


Ֆասթ Բանկի և Ֆասթ Շիֆթի աջակցությամբ տեղի է ունեցել «Արթուր Գրիգորյան. սիմֆոնիկ մեղեդիներ» համերգի պրեմիերան. ՏԵՍԱՆՅՈՒԹ


 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով