Թվեր, փաստեր և ֆինանսներ, ամփոփում ենք շաբաթը Banksnews.am-ի հետ։
Օրական 7 ժամ` 8-ի փոխարեն. աշխատանքի և սոցհարցերի նախարարությունն է առաջարկում կրճատել աշխատաժամանակի տևողությունը` պահպանելով աշխատավարձը։
Իսկ Կառավարությունը նախատեսում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի իր բաժնեմասը դնել բաց բաժանորդագրության: Նպատակն է ապահովել թափանցիկություն և ներգրավել ներդրումներ: Ընդգծենք, որ ԶՊՄԿ- ն շարունակում է մնալ երկրի թիվ մեկ հարկատուն։ 11 ամիսների տվյալով` կոմբինատը պետբյուջե է վճարել 107 մլրդ դրամ։
Վիճակագրական կոմիտեից փաստում են`Հայաստանի տնտեսական ակտիվության աճը դանդաղել է մինչև 8.1%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9.2%-ի համեմատ։
Փոխարենը՝ կրկնապատկվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը։ 10 ամսում այն կազմել է 10,2 մլրդ դոլար։
Ըստ ԿԲ տվյալների՝ 2024 թ․ հոկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերը ռեզիդենտներին տրամադրել են 5,457,246 մլն դրամի վարկեր, որից 3,659,476 մլն-ը ՀՀ դրամով, մնացած 1,797,770 մլն-ը տարադրամով։ 2023թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 22.9%-ով։
Եվ վերջում, Երևանի ավագանու նոր որոշման մասին, որով բոլոր տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց գործունեության վայրին հարակից տարածքներում եղած ձյունը, հետո սառույցից ազատել ճանապարհային հատվածը:Երևանի նոր՝ խստացված ՏԻՄ օրենքով տնտեսվարողy պարտավորվում է նաև կանաչապատել և բարեկարգել իր հարակից տարածքը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում