Forbes-ը Ադրբեջանի դատախազությունը 45 նոր մեղադրանք է առաջադրել չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 20 հոդվածներով։
Հայտարարության մեջ նրա փաստաբանները նշել են, որ եթե ձեռնարկատերը մեղավոր ճանաչվի, ապա նրան սպառնում է ցմահ ազատազրկում։ Վարդանյանին առաջադրված մեղադրանքները ներկայացված են ադրբեջաներեն 100 հատորով և զբաղեցնում են 25000 էջ։
Միևնույն ժամանակ, գործի նյութերը թաքցվում են հանրությունից և անձամբ մեղադրյալից՝ պատճառաբանելով, որ դրանք վերաբերում են Ադրբեջանի ազգային անվտանգությանը։
Բացի այդ, մեղադրյալին և նրա պաշտպանությանը չեն տրամադրվել գործի նյութերի պատճենները և նրանց թույլատրվել է միայն դիտել նյութերը՝ առանց պատշաճ թարգմանության, սահմանափակ ժամանակով և առանց նշումներ անելու իրավունքի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում