«Ռոսկոմնադզորը» պարտավորեցրել է WhatsApp մեսենջերին պահպանել օգտատերերի տեսանյութերը եւ գրառումները

0 Min Read

ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով «Ռոսկոմնադզորի» աղբյուրին գրում է, որ WhatsApp մեսենջերը մտցվել է ինտերնետ ցանցում ինֆորմացիայի տարածման կազմակերպիչների ցուցակ։

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկացվել էր, որ WhatsApp-ը ՌԴ-ում մտցվել է ինֆորմացիայի տարածման կազմակերիչների ցուցակում։

«Այո, WhatsApp-ը հարկադրաբար մտցրել են այդ ցուցակում»,– տեղեկացրել են գերատեսչությունում՝ պատասխանելով գործակալության համապատասխան հարցին։

Գերատեսչությունում նշել են, որ «դե-ֆակտո ինֆորմացիայի տարածման կազմակերպիչ հանդիսացող սերվիսները դե-յուրե ճանաչվում են այդպիսին եւ ներառվում այդ ցուցակում ՌԴ տարածքում»։

 

Կիսվեք այս հոդվածով