Ո՞ր երկրներում են արձանագրվել առավելագույն թվով միջուկային վտանգավոր միջադեպեր. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Միջուկային էներգետիկայի ոլորտը չի կարող չհետաքրքել Հայաստանին, որտեղ գործում է Մեծամորի ատոմակայանը, որը փակում է ՀՀ էլեկտրաէներգիայի նկատմամբ պահանջարկի շուրջ 40%։

ԵՄ-ն միջուկային էներգետիկան դասել է «կանաչ» էներգետիկայի շարքին՝ համարելով, որ այն անվտանգ է բնության համար։ Որքան էլ փորձ է արվում ներկայացել, որ ժամանակակից տեխնոլոգիաներն ապահովում են առհասարակ միջուկային օբյեկտների անվտանգությունը, աշխարհում շարունակում են գրանցվել միջուկային լուրջ միջադեպեր, որոք կարող են կործանարար լինել մարդկության համար։


Միջուկային անվտանգության համար Հայաստանին 12.9 մլն եվրո աջակցություն կհատկացվի


Աշխարհում երբևէ գրանցված միջուկային միջադեպերի 46%-ը դիտվել է Հյուսիսային Ամերիկայում, 28  %-ը՝ Ասիայում և 26 %-ը՝  Եվրոպայում։

Ստորև բերված գծապատկերը նկարագրում է երբևէ արձանագրված միջուկային միջադեպերի թվաքանակը` ըստ երկրների․

Առաջին տեղում է ԱՄՆ-ն` 57 միջուկային միջադեպով։ Թվում է՝ զարգացած միջուկային գերտերությունը, համար մեկ տնտեսությունն աշխարհում պետք է որ ամեն ինչ աներ ապահովելու համար միջուկային օբյեկտների անվտանգությունը։

Երկրորդ հորիզոնականում է հայտնվել Ճապոնիան` 21 միջադեպով։ Ճապոնիան գտնվում է սեյսմիկ բավականին ակտիվ շրջանում, իսկ երկրում գործում են բազմաթիվ ատոմակայաններ։ Փաստորեն, աշխարհի երրորդ տնտեսությունը դեռևս չունի միջուկային օբյեկտների անվտանգության ապահովման առավել արդիական լուծումներ։

Երրորդ տեղում է հայտնվել Ֆրանսիան՝ 14 միավոր արդյունքով. միգուցե ճիշտ կլիներ պատերազմներին ուղղվող գումարները ծախսել միջուկային օբյեկտների անվտանգության ապահովման վրա։                                                                                            

Կիսվեք այս հոդվածով