WSJ. Ասադների ընտանիքի կարողությունը կարող է հասնել 12 միլիարդ դոլարի

1 Min Read

Բաշար Ասադի ընտանիքի ակտիվների արժեքը կարող է հասնել $12 մլրդ-ի, այն դեպքում, երբ ամբողջ Սիրիայի ՀՆԱ-ն 2021 թ․ դրությամբ կազմել է մոտ $9 մլրդ, գրում է WSJ- ն։

Սիրիայում ավելի քան 50 տարի իշխանության ղեկին գտնվող Ասադի ռեժիմի անկմամբ գլոբալ որս է սկսվել նրա ընտանիքի բազմամիլիարդանոց ունեցվածքի համար։

Բաշար Ասադն ու նրա հայրը՝ Հաֆեզը, հարազատների օգնությամբ տարբեր երկրներում ունեցած հարստությունները հմտորեն թաքցրել են արտասահմանում։ Ասադների կլանի հարստության ճշգրիտ չափը և այն, թե ընտանիքի անդամներից ով է վերահսկում այս կամ այն ակտիվները, հայտնի չէ։  

2013-ից 2019 թթ․ նախկին նախագահի մտերիմները «Մոսկվա Սիթի»-ում առնվազն 20 շքեղ բնակարան են ձեռք բերել՝ $40 մլն արժողությամբ: Ասադի ռեժիմի ֆինանսական միջոցները գոյացել են հիմնականում  պետական մենաշնորհների եւ թմրանյութերի առեւտրի միջոցով։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով