Սննդամթերքի առավելագույն գնաճով թոփ 10 երկրները

2 Min Read

Գլոբալ հակամարտությունները զգալի վնաս են հասցնում համաշխարհային տնտեսությանը՝ նպաստելով այնպիսի առանցքային սոցիալ-տնտեսական ցուցանիշների փոփոխությանը, որն իր հերթին հարվածում է մոլորակի ամենախոցելի սոցիալական շերտերին։

Մասնավորապես, շարունակվում են թանկացումները սննդամթերքի մասով։ Առկա ճգնաժամերը մեծ հարված են հասցնում սննդամթերքի շուկային, որտեղ առաջարկն ու պահանջարկը էապես հեռանում են իրարից. աշխարհում շարունակվում է պահպանվել մեծ պահանջարկ սննդամթերքի նկատմամբ, մինչդեռ առաջարկը չափազանց ցածր է։ Այս իրավիճակը ոչ միայն պայմանավորված է երկրների միջև առկա հակամարտություններով, այլև այս ճգնաժամերի հետևանքով սննդամթերքի մատակարարումների խնիրներով։  Արդյունքում արագանում է սննդամթերքի գնաճը, որն ինչ-որ կերպ փորձ է արվում մեղմել յուրաքանչյուր երկրում վարվող քաղաքականությամբ։ 

2024թ․ նոյեմբերին 2023թ․ նոյեմբերի համեմատ սննդամթերքի գնաճով աշխարհի թոփ 10 երկրները` ստորև․

Առաջին հորիզոնականում է Արգենտինան, որտեղ սննդամթերքի գնաճը կազմում է 147%: Սակայն, ինչպես վկայում են կանխատեսումները, 2025թ․ երկրորդ եռամսյակում Արգենտինայում սպասվում է սննդամթերքի գնաճ` 120% մակարդակում։ Հավելենք, որ այս կանխատեսումները հենված են որոշակի ենթադրությունների վրա, որոնք, ամենայն հավանականությամբ, պետք է դիտվեն 2025թ․, սակայն դա պարտադիր պայման չէ։

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Պաղեստինը՝ 121% գնաճով։ Պաղեստինը, որը փաստացի ՄԱԿ-ի անդամ պետություն է, շարունակում է իր պայքարը Իսրայելի դեմ, որը շարունակում է ցեղասպանությունը և օկուպացիան այս երկրի տարածքներում։

Երրորդ տեղում է Թուրքիան, որտեղ սննդամթերքի գնաճը կազմում է 49%։ Կանխատեսումները վկայում են, որ 2025թ․ երկրորդ եռամսյակում հարևան Թուրքիայում սննդամթերքի գնաճը կկազմի 25%։

Այս ցուցակը եզրափակում է պատերազմող Ուկրաինան։ Բերի հողերով այդ երկրում սննդամթերքի գնաճը 2024թ․ նոյեմբերին 2023թ․ նույն ամսվա համեմատ սննդամթերքի գնաճը կազմում է 14%։ 2025թ․ երկրորդ եռամսյակում  սննդամթերքի գնաճը ՈՒկրաինայում կկազմի 7%։

Ամփոփելով` փաստենք, որ չնայած 2025թ․ կանխատեսումները դրական են, սակայն, մեր խորին համոզմամբ, աշխարհը դեռևս երկար է դուրս գալու ներկայիս ճգնաժամից, որն ունի բոլոր հիմքերը է՛լ ավելի երկարաձգվելու։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով