Որքա՞ն ոսկի է արտահանում և ներմուծում Հայաստանը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

3 Min Read

Վերջերս ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը հանդիպել է Իրանի Սպահան քաղաքի ոսկու և ոսկերչական իրերի արտահանման կոնսորցիումի գործադիր տնօրեն, Սպահան նահանգի Ոսկու, ոսկերչական իրերի, արծաթի և թանկարժեք քարերի արտահանողների և արտադրողների ասոցիացիայի տնօրենների խորհրդի նախագահ Մոհսեն Թալայ Մինայիի գլխավորած պատվիրակության հետ։

Հանդիպման արդյունքում քննարկվել են ոսկերչության ոլորտում համագործակցության, համատեղ արտադրության կազմակերպման և միջազգային այլ շուկաներ պատրաստի արտադրանքն արտահանելու հնարավորությունները։

Իրան-Հայաստան տնտեսական հարաբերությունների խորացումը միայն կնպաստի երկու երկրների բարգավաճմանը և ժողովուրդների միջև շփումների ակտիվացմանը։ Այս համատեքստում ոսկերչության ոլորտի ընտրությունը մեծ հնարավորություններ է ստեղծում, քանի որ երկու երկրներն էլ բավականին փորձ ունեն ոլորտում։

Հայաստանը արտահանում և ներմուծում է ոսկի (ներառյալ պլատինի գալվանական պատվածքով), ոսկու փոշի, ոսկերչական իրեր և իրեր ոսկուց կամ արծաթից վարպետների ձեռքի և դրանց մասեր թանկարժեք մետաղից։ 

Այս երեք ուղղություններով արտահանման ծավալներին կարող ենք ծանոթանալ ստորև․

ՊԵԿ տվյալների համաձայն՝ 2024թ․ առաջին կիսամյակում Հայաստանն արտահանել է 59 տոննա ոսկի (ներառյալ պլատինի գալվանական պատվածքով) և ոսկու փոշի`  $4․1 մլրդ արժողությամբ։ Վերջինիս արտահանման ծավալները 2024թ․ առաջին կիսամյակում 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճել են շուրջ 12 անգամ։

Ոսկու (ներառյալ պլատինի գալվանական պատվածքով) և ոսկու փոշու արտահանման հիմնական ուղղություններն են եղել ԱՄԷ-ն, Հոնկոնգը և Չինաստանը։

2024թ․ առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել են ոսկերչական իրեր 69 տոննա ծավալով՝ մոտ $710 մլն  արժողությամբ։ Դրանց արտահանման ծավալները 2024թ․ առաջին կիսամյակում 2023թ․ նույն կիսամյակի համեմատ նվազել են 25%-ով։ Ոսկերչական իրերի արտահանման ծավալների հիմնական ուղղություններն են եղել ՌԴ-ն, Ղազախստանը և ԱՄԷ-ն։

Դեպի Ռուսաստան ոսկուց իրեր կամ արծաթից վարպետների ձեռքի և դրանց մասեր թանկարժեք մետաղից ապրանքախմբի արտահանման ծավալները 2024թ․ առաջին կիսամյակում կազմել են 104 կգ$1000 արժողությամբ։ 


Որքա՞ն են կազմում առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների շահույթի ծավալները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


Մյուս կողմից, 2024թ․ առաջին կիսամյակում վերոնշյալ երեք ապրանքախմբերի մասով ունենք մեծ ծավալների ներմուծում․

ՊԵԿ տվյալները փաստում են, որ 2024թ․ առաջին կիսամյակում Հայաստանը ներմուծել է 66 տոննա ոսկի (ներառյալ պլատինի գալվանական պատվածքով), ոսկու փոշի  $4․4 մլրդ արժողությամբ։ Վերջինիս ներմուծման ծավալները 2024թ․ առաջին կիսամյակում 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճել են շուրջ 16 անգամ։

Ոսկին (ներառյալ պլատինի գալվանական պատվածքով), ոսկու փոշին ներմուծվել են  հիմնականում ՌԴ-ից, ԱՄԷ-ից և Շվեյցարիայից։

2024թ․ առաջին կիսամյակում Հայաստան ներմուծվել են ոսկերչական իրեր 69 տոննա ծավալով՝ մոտ $34 մլն  արժողությամբ. ներմուծման ծավալները 2024թ․ առաջին կիսամյակում 2023թ․ նույն կիսամյակի համեմատ աճել են մոտ 2 անգամ։ Ոսկերչական իրերի ներմուծման ծավալների հիմնական ուղղություններն են եղել Թայլանդը, Իսպանիան և Թուրքիան։

Իրեր ոսկուց կամ արծաթից վարպետների ձեռքի և դրանց մասեր թանկարժեք մետաղից ապրանքախմբի ներմուծման ծավալները 2024թ․ առաջին կիսամյակում կազմել են 881 կգ մոտ` $40 000 արժողությամբ։ Այս ապրանքատեսակները   հիմնականում ներմուծվել են ՌԴ-ից,  Իտալիայից և Գերմանիայից։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով