«ՌՈԶ ԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, կառավարության որոշմամբ, ազատվել է ներմուծման մաքսատուրքից։
Այս ընկերության ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսում է ՀՀ Կոտայքի մարզում ընդլայնել առկա 26,5 հա հոլանդական վարդի աճեցման ջերմոցային տնտեսությունը և կառուցել 6 հա մակերեսով նոր ջերմատուն, որը հագեցած կլինի հիդրոպոնիկ եղանակով բարձրակարգ հոլանդական վարդերի աճեցման համար անհրաժեշտ ֆրանսիական Ռիշել Գրուպ ընկերության վերջին սերնդի մետաղակոնստրուկցիայով և սարքավորումներով, հատուկ լաբորատոր պայմաններում աճեցվածվարդի տնկիներով, ինչպես նաև հանքաբանբակի մանրաթելային սուբստրատներով:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 7․5 մլրդ դրամի ներդրում՝ սարքավորումների և հումքի ձեռքբերման (ներառում է նաև ներմուծվող ապրանքների արժեքը), շինարարական աշխատանքների իրականացման համար։