Հայաստանը պետք է դադարի second hand ապրանքների արտահանման հիմնական ուղղություն դառնալ․ Փաշինյան

1 Min Read

«Բարեգործություն ասածը մեր երկրում պետք է ունենա այն իմաստը, ինչ-որ առաջավոր և զարգացած երկրներում է: Հիմա թվում է, թե բարեգործության դեմ բան ենք ասում, մենք բարեգործության դեմ ոչինչ չունենք, մենք ունենք բարեգործության այն ընկալման դեմ, որը ցավոք սրտի բավական երկար ժամանակ, այդ թվում օբյեկտիվ պատճառներով, գործել է Հայաստանում»,- այսօր կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ բարեգործության առկա տրամաբանությունից պետք է դուրս գալ, պետք է բարեգործության մասին այնպիսի օրենք ընդունենք, որ Հայաստանը դադարի second hand ապրանքների արտահանման հիմնական ուղղություն դառնալ, դա անթույլատրելի է, դա ուղիղ հակասում է այն տրամաբանությանը և գաղափարախոսությանը, որը մենք իրագործում  ենք:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով