YouTube-ը փորձարկում է մեկնաբանություններում ձայնային արձագանքման նոր ֆունկցիան: Բլոգերների մի փոքր խմբի հնարավորություն է տրվել ձայնային նշումներ թողնել կամ ձայնային հաղորդագրություններով պատասխանել իրենց տեսանյութերում օգտատերերի մեկնաբանություններին։
Ձայնային մեկաբանություններ թողելու հնարավորությունը ներկայումս հասանելի է միայն ԱՄՆ-ի որոշ YouTube բլոգերների համար: Այնուամենայնիվ, ձայնային մեկնաբանությունների հրապարակումը հնարավոր է միայն iOS-ի համար նախատեսված YouTube հավելվածի միջոցով և միայն ձեր սեփական ալիքով։
Ալիքի ստեղծողները, ովքեր ունեն այս գործառույթը միացված, կարող են մեկնաբանություններին պատասխանելիս հպել նոր ձայնային ալիքի պատկերակին, ձայնագրել իրենց պատասխանը և տեղադրել այն որպես ձայնային մեկնաբանություն: Չնայած ձայնագրելու և ձայնային մեկնաբանություն թողնելու հնարավորությունը ներկայումս հասանելի է միայն ալիքի սահմանափակ թվով հեղինակների համար, հարթակի բոլոր օգտատերերը կարող են լսել այս ձայնային նշումները:
Պլատֆորմը հուսով է, որ փորձը ապագայում կհանգեցնի բլոգերների և նրանց երկրպագուների միջև «ավելի սերտ հարաբերությունների»: YouTube-ը շարունակում է ընդլայնել իր գործառույթների շրջանակը՝ ստեղծողներին իրենց երկրպագուների հետ կապ հաստատելու համար: Այս տարվա մարտին հարթակն ավելացրեց բաժանորդների հետ բացառիկ կարճ տեսանյութերով կիսվելու հնարավորությունը։ Սեպտեմբերին հարթակում գործարկվեց զրույց կոնկրետ հեղինակի բաժանորդների համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում