Պարզվում է՝ կրոնապետություն Վատիկանը հայտնվել է բավականին ֆինանսական ծանդ իրավիճակում։ Ճգնաժամը կարող է հանգեցնել պետության սնանկացմանը, որի պատճառները կապված են Վատիկանի եկամուտների կտրուկ անկման հետ։ Այս ծանր դրության մեջ Վատիկանը չի կարողանալու կատարել իր կենսաթոշակային պարտավորությունները։ Կենսաթոշակային ֆոնդի ընթացիկ պակասուրդը կազմում է շուրջ €631 մլն։
Եվրոպական ո՞ր երկրներում են ապրում ամենամեծ թվով աշխատող կենսաթոշակառուները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
Վերջին ֆինանսական հաշվետվությունները փաստում են, որ 2023թ․ Վատիկանի բյուջեի պակասուրդը 2023թ․ կազմում է €83 մլն` 2022թ․ համեմատ աճելիվ €5 մլն-ով։
Վատիկանի ֆինանսական ծանր վիճակը պայմանավորված է երկրի բյուջեի եկամուտների խոշոր հոդվածներից մեկի՝ նվիրատվությունների ծավալների կրճատմամբ։ Նկատենք, որ Վատիկանի բյուջեի մյուս եկամտաբեր հոդվածներն են շենք-շինությունների վարձակալությունը և թանգարանների տոմսերի վաճառքը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում