Եվրոպացիները, ուսումնասիրելով վիճակագրական տվյալները, բացահայտել են, որ մեծ թվով թոշակառուներ թոշակի անցնելուց հետո առնվազն 6 ամիս շարունակել են աշխատել։
Մասնավորապես, Եվրամիությունում կենսաթոշակ ստացող թոշակառուների 13%-ը և Եվրոգոտում թոշակառուների շուրջ 12%-ը շարունակում են աշխատել։ Այս փաստը, սակայն, այնքան էլ զարմանալի չէ բազմաթիվ երկրներում՝ այդ թվում նաև Հայաստանում։
Մեր երկրում ևս թոշակառուները շարունակում են աշխատել, քանի որ կենսաթոշակները չափազանց ցածր են, իսկ իրենց երեխաներն ու հարազատները հազիվ են կարողանում ծայրը ծայրին հասցնել, ուստի լրացուցիչ աշխատող ձեռքեր են անհրաժեշտ։
Նկատենք, որ հայ և եվրոպացի կենսաթոշակառուներին աշխատելու մղող դրդապատճառները, բնականաբար, ամենևին այլ են։
Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
2023թ․ դրությամբ Եվրոպայում ամենշատ և ամենաքիչ թվաքանակով աշխատող կենսաթոշակառուներ ունեցող երկրներին կարող ենք ծանոթանալ ստորև բերված գծապատկերում․
Ամենամեծ թվով աշխատող կենսաթոշակառուների մասնաբաժնով հանդես են գալիս․
- Բելգիան՝ 54.9%,
- Բուլղարիան`44.2%,
- Չեխիան՝ 43.7%,
- Դանիան՝ 42.3%,
- Գերմանիան՝ 41.7%։
Ամենաքիչ թվով աշխատող կենսաթոշակառուներն ապրում են եվրոպական հետևյալ երկրներում․
- Ֆինլանդիա՝ 8%,
- Շվեդիա՝ 5%,
- Իսլանդիա՝ 4.9%,
- Նորվեգիա՝ 4.2%,
- Շվեյցարիա՝ 1.7%։