ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Սուրեն Մինասյանը, Արազ Պապիկյանը, ՏՄ իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության պետ Վարազդատ Պոկացյանն աշխատանքային այցով գտնվել են Արարատի մարզում։
Տեսչական մարմնի ղեկավար կազմը՝ Արարատի տարածքային ստորաբաժանման ղեկավար Արգամ Կոստումյանի ուղեկցությամբ, ինչպես նաև տարածքային ստորաբաժանման մասնագետները վերահսկողական շրջայցեր են իրականացրել Արարատի մարզի տարբեր բնակավայրերում՝ տեղում ծանոթանալու համայնք-պետություն համագործակցությամբ պետական և սուբվենցիոն ծրագրով շրջանակներում իրականացվող մի շարք շինարարական աշխատանքների ընթացքին։
Մասնավորապես՝ ղեկավարի տեղակալները ծանոթացել են Ուրցաձոր համայնքի մանկապարտեզի վերակառուցման, Արտաշատի պոլիկլինիկայի հիմնանորոգման աշխատանքներին, ինչպես նաև Այգեստան բնակավայրի դպրոցի կառուցման աշխատանքներին։
Ուրցաձոր համայնքի մանկապարտեզի վերակառուցման աշխատանքներում Տեսչական մարմնի մասնագետների տեղազննության և տեղում առկա աշխատանքային նախագծի ուսումնասիրությամբ հայտնաբերվել են անհամապատասխանություններ՝ նախագծի և կատարված աշխատանքների միջև։ Տեղում կապալառու կազմակերպությանը տրվել է ցուցում դադարեցնել շինարարական աշխատանքները և շինությունը բերել նախագծային տեսքի։
Արձանագրվել է նաև, որ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում դպրոցի կառուցման շինարարական աշխատանքներում ընդգրկված աշխատակիցներն ապահովված չէին անհատական պաշտպանիչ միջոցներով, որի հիմքով Տեսչական մարմինը դիմել է գործընկեր՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, առաջարկվելով իր իրավասությունների շրջանակներում ձեռնարկել համապատասխան միջոցներ։
Արտաշատի պոլիկլինիկայի հիմնանորոգման աշխատանքների ընթացիկ փուլում տրվել են ցուցումներ շինարարական աշխատանքների վերաբերյալ, մասնավորապես՝ նախագծով նախատեսված թեքահարթակը ենթարկել փոփոխության և այն կառուցել շինարարական նորմերին համապատասխան։
Տեսչական մարմնից հայտնում են, վերահսկողական այցերը լինելու են պարբերաբար և շարունակական։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում