Ռուսական «Գազպրոմ» ընկերության բաժնետոմսերն առուվաճառքի բացման ժամանակ կորցրել են 20,75 %՝ հասնելով 154,66 ռուբլու, քանի որ երկուշաբթի օրվանից առևտուր են անում առանց շահաբաժինների, գրում է Ведомости-ն՝ հղում անելով Մոսկվայի բորսայի կայքի տվյալներին։
Գազպրոմի բաժնետոմսերի անկման պատճառով հարթակը դիսկրետ աճուրդ է հայտարարել։ Բաժնետոմսի ընթացիկ գնի 10 րոպե անընդմեջ նվազում է եղել նախորդ առևտրային օրվա փակման գնից (201,4 ռուբլի) 20% և ավելի:
Մոսկվայի ժամանակով ժամը 10:13-ի դրությամբ՝ Մոսկվայի բորսայի ինդեքսը նվազել է 5,6%-ով՝ հասնելով 1836 կետի, RTS ինդեքսը նվազել է 6,6%-ով՝ հասնելով 939 կետի։ Առևտրի սկզբում Մոսկվայի բորսայի ինդեքսը գրանցրել է իր նվազագույնը փետրվարից՝ իջնելով մինչև 1775,04 կետ, RTS-ը՝ ապրիլին՝ մինչև 906,88 կետ:
Ռուսական ֆոնդային շուկան երկուշաբթի առևտրային նստաշրջանի սկզբում ընդհանուր առմամբ կորցրելէ 5,6%, Մոսկվայի բորսայի ինդեքսն արդեն փետրվարից ի վեր առաջին անգամ իջել է 1800 կետից:
Օգոստոսի վերջին «Գազպրոմի» տնօրենների խորհուրդը խորհուրդ է տվել տարվա առաջին կիսամյակի համար վճարել 51,03 ռուբլու չափով շահաբաժիններ մեկ բաժնետոմսի համար և հայտարարել բաժնետերերի արտահերթ ժողով: «Գազպրոմի» եկամուտն ու շահույթը ՖՀՄՍ-ի շրջանակներում առաջին կիսամյակում ռեկորդային են. զուտ շահույթը կազմել է 2,5 տրիլիոն ռուբլի, իսկ շահաբաժինների բազան՝ 2,4 տրիլիոն ռուբլի:
Սեպտեմբերի վերջին գազի ընկերության բաժնետերերի ժողովը որոշում է կայացրել 2022 թվականի առաջին կիսամյակի շահույթը բաժնետերերի հետ կիսել՝ յուրաքանչյուրը վճարելով 51,03 ռուբլի մեկ բաժնետոմսի հաշվով՝ նույնը, ինչ առաջարկել է ընկերության տնօրենների խորհուրդը օգոստոսի վերջին:
Սա ենթադրում է 23,5% շահաբաժինների եկամտաբերություն՝ հիմնված ընթացիկ գնանշումների վրա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում