Որքա՞ն է կազմել Հայաստան- ԱՄԷ առևտրաշրջանառությունն այս տարվա 10 ամիսներին

1 Min Read

2024թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի փոխադարձ առևտրաշրջանառությունն ԱՄԷ-ի հետ կազմել է 4․8 մլրդ դոլար:

Այս մասին այսօր Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Անվար Գարգաշինի հետ հանդիպմանը նշել է  ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Վերոնշյալի համատեքստում ԱԽ քարտուղարը նշել է, որ 2024թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի փոխադարձ առևտրաշրջանառությունն ԱՄԷ-ի հետ կազմել է 4․8 մլրդ դոլար:

Հանդիպմանը կողմերը նաև մտքեր են փոխանակել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ և կարևորել նախագծի շրջանակներում երկու երկրների համագործակցությունը:

 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով