Google-ը հայտարարել է որոնողական համակարգի նոր թարմացման մասին. Արթուր Պապյան

1 Min Read

Մեդիափորձագետ Արթուր Պապյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

Google-ը հայտարարել է որոնողական համակարգի նոր թարմացման մասին, որը արդեն սկսել է գործել ու նախատոնական առևտրային սեզոնի թեժ ժամանակահատվածում զգալի ազդեցություն է թողնում որոնողական համակարգում կայքերի տեսանելիության վրա։

Այս թարմացման հետ կապված, Google-ը խորհուրդ է տալիս կենտրոնանալ ձեր կայքի բովանդակության որակի վրա, որպեսզի պահպանեք և բարելավեք կայքի վարկանիշը։

Առաջին մեկնաբանությունում՝ այս թարմացման մասին մի բլոգ–պոստ է, որտեղ կտեսնեք օգտակար գրաֆիկներ՝ նոր թարմացման ազդեցության վերաբերյալ։

Կիսվեք այս հոդվածով