SkyDefense ընկերությունը պատրաստվում է արտադրել CobraJet-ը F-35-ի 5-րդ սերնդի կործանիչի փոքրիկ տարբերակը:
Սա հեղափոխություն կդառնա ռազմական գործում, քանի որ այս սարքը անօդաչու թռչող սարքերի և ցամաքային ռոբոտների ունիվերսալ որսորդ է։
«CobraJet», պետք է վաճառքի հանվի հաջորդ տարվա երկրորդ եռամսյակում:
Սարքի երկարությունը 1,8 մ է, թևերի բացվածքը՝ 1,5 մ, թռչում է մինչև 320 կմ/ժ արագությամբ։ Այն հագեցած է ռեակտիվ շարժիչի սիմուլյատորով` էլեկտրական շարժիչը պտտում է տուրբինները, ինչը ստեղծում է մղում:
Այն կվերահսկվի արհեստական ինտելեկտի միջոցով: Թիրախները սարքն ինքը կգտնի և կհարձակվի: Այն պաշտպանված է էլեկտրոնային պատերազմի համակարգերի ազդեցությունից, ունի ցածր տեսանելիություն, այդ թվում՝ ինֆրակարմիր տիրույթում, և հատուկ սենսորներ դժվար միջավայրում թռիչքների համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում