ԱրարատԲանկը և «4090 Բարեգործական» հիմնադրամը՝ հանուն կրթության

1 Min Read

ԱրարատԲանկը, հավատարիմ մնալով իր սոցիալական պատասխանատվության սկզբունքներին, երրորդ անգամ հանդես է գալիս որպես «4090 Բարեգործական» հիմնադրամի կազմակերպած բարեգործական համերգի գլխավոր հովանավոր։ Այս անգամ բանկը հովանավորում է «Aznavour 100» համերգը, որը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին, ժամը 19։00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։

Համերգը նվիրված է մեծանուն երաժիշտ և բարերար Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանին։ Ծրագրում հնչելու են Ազնավուրի հանրահայտ ստեղծագործությունները՝ ֆրանսիացի երգիչ Ժյուլ Գրիզոնի կատարմամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ և մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։ Գործիքավորման հեղինակն է ճապոնացի վիրտուոզ երաժիշտ Նոբույուկի Նակաջիման, ով նաև հանդես կգա որպես դաշնակահար։

Համերգի ողջ հասույթն ուղղվելու է 2016 և 2020 թվականների պատերազմների և դրանց հաջորդող մարտական գործողությունների մասնակից ուսանողների կրթավճարների տրամադրմանը։ Հիմնադրամի նախորդ երկու՝ «Սիմֆոնիկ Մանսուրյան» և «Մենք ու Մունք» շախմատի և ջազի բարեգործական համերգների արդյունքում, որոնց գլխավոր հովանավորը ևս ԱրարատԲանկն էր, հավաքագրվել է ավելի քան 22 միլիոն դրամ, որն ամբողջությամբ ուղղվել է պատերազմի մասնակից ուսանողների կրթավճարների տրամադրմանը։

«Aznavour 100» համերգը ԱրարատԲանկի կողմից իրականացվող Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված երկրորդ սոցիալական նախաձեռնությունն է։


ՎԶԵԲ-ը և ԱրարատԲանկը համատեղ կխթանեն կանաչ տնտեսությունն ու մրցունակությունը Հայաստանում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով