Վրաստանի խորհրդարանը հավանություն է տվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններին, որոնք նախատեսում են մի շարք միջոցառումների խստացում։
«Ցույցերի և հավաքների մասին» օրենքի կանոնները խախտած հանդիպման մասնակիցների տուգանքը 500-ից կդառնա 5 հազար լարի (176-1,7 հազար դոլար): Կազմակերպիչների համար տուգանքը 5-ից կդառնա 15 հազար լարի (1,7-5,2 հազար դոլար):
Ցուցարարներին այժմ արգելված է իրենց հետ բերել պիրոտեխնիկա, լազերներ և դիմակներ կամ որևէ այլ հագուստ՝ իրենց դեմքերը թաքցնելու համար։ Դրա համար տուգանքը կկազմի 2 հազար լարի (700 դոլար):
Վանդալիզմի համար տուգանքը, որը ենթադրում է հրապարակների, ճանապարհների, զբոսայգիների, ստորգետնյա անցումների և հասարակական տրանսպորտի ենթակառուցվածքների և տեխնիկայի վնասում/ոչնչացում, կաճի 300-ից մինչև 1 հազար լարի (105-352 դոլար): Նմանատիպ կրկնակի խախտման համար տուգանքը 500-ից կդառնա 2 հազար լարի (176-700 դոլար)։
Վարչական շենքերի, մշակութային ժառանգության հուշարձանների, վարչական շենքերի մոտ գտնվող մայթերի և ճանապարհների վրա գրաֆիտիի համար տուգանքը 1-ից կդառնա 2 հազար լարի (352-700 դոլար):
Ոստիկանական համազգեստ և ատրիբուտներ ապօրինի կրելու համար կամ նմանատիպ համազգեստներ և պարագաներ, եթե դա մոլորության մեջ է գցում այլ անձանց, կկազմի 2 հազար լարի (700 դոլար)՝ համազգեստի բռնագրավմամբ։
Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն Վրաստանի նախագահի ստորագրումից հետո՝ աստիճանաբար մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում