Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեություն

1 Min Read

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի Կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգման արդյունքում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Բալասան Առաքելյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (ք. Երևան, Դավթաշեն թաղամաս): Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Վերահսկիչ մարմնի այս որոշման համար հիմք են հանդիսացել արտադրամասում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումները:

Մասնավորապես՝

– հանրային սննդի օբյեկտի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, չեն ախտահանվել և պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող և ոչ թունավոր նյութերից.

– առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը.

– սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող մակերևույթները պահվել են ոչ նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել քայքայամաշման չենթարկվող նյութերից:

Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:

Կիսվեք այս հոդվածով