Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքում Երկաթուղայինների փողոց 2/2 հասցեում գտնվող մասնաճյուղը։ Ժամանակակից ոճով և տեխնոլոգիաներով կահավորված Բանկը պատրաստ է նոր ներուժով բանկային ընդլայնված ծառայություններ մատուցել հաճախորդներին։
Ֆասթ Բանկի «Արթիկ» մասնաճյուղի կառավարիչ Հովսեփ Ալեքսանյանն ասել է․ «Արթիկ քաղաքում մեր բանկի ծառայությունները մշտապես պահանջված են թե´ իրավաբանական, թե´ ֆիզիկական անձանց կողմից: Ուրախ ենք մեր հաճախորդներին սպասարկելու ժամանակակից ոճով կահավորված, լուսավոր ու գեղեցիկ այս սրահում: 24/7 ժամանակացույցով բանկային ծառայությունները մատուցելու ենք հյուրընկալ ու հարմարավետ միջավայրում»:
Թեպետ թվային բանկինգը սրընթաց զարգանում է և ֆինանսական գործարքների գերակշռող մասն իրականացվում է առցանց եղանակով, Ֆասթ Բանկի հաճախորդների կողմից շարունակվում է պահանջարկ վայելել իրական շփման միջոցով ֆինանսական խորհրդատվությունն ու հարմարավետ սպասարկումը մասնաճյուղերում։ Նշենք, որ այս տարի Շիրակի մարզում Ֆասթ Բանկն ընդլայնել է իր մասնաճյուղային ցանցը՝ Գյումրիում բացելով Բանկի «Անի» մասնաճյուղը:
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:
Ֆասթ Բանկի քարտապանները կարող են օգտվել Apple Pay-ից
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում